ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Խորհրդանիշ, պարգևներ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համազգեստի թևքանշան

«Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» Մեդալ

- պարգևատրվում են սահմանապահ զորքերի սպաները և ենթասպաները` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության, կազմակերպչական հմտության, մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրումների համար,
- ՀՀ ԱԱԾ և զինված ուժերի զինծառայողները` ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախության համար,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրացիները` պետական սահմանի պահպանության կազմակերպման և ամրապնդման հարցերում սահմանապահ զորքերին աջակցություն ցուցաբերելու համար:


«Մարտական համագործակցության համար» Մեդալ

- պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները և ոստիկանության աշխատակիցները` ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման գործում մատուցած ծառայությունների համար,
- օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` միջազգային բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման, ՀՀ ազգային անվտանգության մարմինների որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, անվտանգության նպատակով հատուկ միջոցառումների համատեղ անցկացման գործում ունեցած ներդրումների համար:


«ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար կրծքանշան»

- պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության մարմինների, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության սպաները և ենթասպաները, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները` ՀՀ ազգային անվտանգության ապահովման և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների տեխնիկական վերազինման, անձնակազմի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիները` ՀՀ ազգային անվտանգության մարմիններին ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար:

«Անառիկ սահման» մեդալ

- պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության ընթացքում օպերատիվ-ծառայողական և մարտա-ծառայողական գործունեության արդյունքում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սպաները, ենթասպաները, քաղաքացիական աշխատանք կատարող անձինք՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անվտանգության ապահովման գործում ունեցած ձեռքբերումների համար:

«ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»  ՄԵԴԱԼ

- պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական ծառայողները, ֆիզիկական անձինք, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցներն ու անհատները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար:

«ՊԱՏՎԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

- պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի այն զինծառայողները, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ծառայությամբ և բարձր զինվորական կարգապահությամբ՝ ում զինվորական ծառայության ստաժն օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 20 տարի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում 20 օրացուցային տարի և ավելի ծառայած վետերանները:

«ԱՐԱՔՍԻ ՊԱՀԱՊԱՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

- պարգևատրվում ենՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատում 3 օրացուցային տարի և ավելի ծառայած զինծառայողները (այդ թվում և նախկին), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատին վստահված տեղամասի պահպանության գործում ներդրում ունեցած և առանձնակի հաջողություններ արձանագրած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ապաները, ենթասպաները, քաղաքացիական աշխատանք կատարող անձինք:


«Սահմանապահ զորքերի 30-ամյակ» հոբելյանական մեդալ

«Սահմանապահ զորքերի 30-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով առնվազն 10 տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող, բարեխիղճ ծառայությամբ և բարձր զինվորական կարգապահությամբ աչքի ընկած ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները,

- ՀՀ ազգային անվտանգության մարմինների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վետերաները, ինչպես նաև նախկին աշխատակիցները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կայացման և ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար,

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք և ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին ցուցաբերած աջակցության համար,

- Ազգային անվտանգության մարմիններում նախկինում ծառայած և պետական այլ մարմիններ տեղափոխված անձինք, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցները՝ ազգային անվտանգության ապահովման գործում ավանդ ներդնելու համար,

- օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և քաղաքացիները՝ արդյունավետ փոխգործակցության համար:

 

«Գերազանց ծառայության համար» կրծքանշան

«Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, հատուկ մարտական գործողությունների անցկացման ժամանակ արիություն և խիզախություն, մարտական պատրաստության մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ՀՀ ԱԱԾ շարքային կազմի զինծառայողները:

Սահմանապահ զորքերի զինծառայողների համազգեստ

Սահմանապահ զորքերի զինծառայողների համազգեստ